Արտաքին 5 տարի առաջ - 13:07 02-09-2021

Բորելն աջակցում է ԵՄ բանակի ստեղծմանը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության՝ սեփական պաշտպանական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունն ակնհայտ է դարձել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Այս մասին նա խոսել է Լյուբլինում ԵՄ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

Բորելն ընդգծել է, որ Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունները դրդել են անվտանգության եվրոպական հայեցակարգի՝ «ԵՄ ռազմավարական կողմնացույցի» մշակմանը: Դրա վերջնական տարբերակը կներկայացվի մինչև 2021 թվականի աշնան ավարտը:

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»