Արտաքին 5 տարի առաջ - 15:16 29-08-2021

ԱՄՆ -ի բանակի օրոք կանեփի պլանտացիաներն Աֆղանստանում հարյուրապատկվել են․ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ամերիկյան բանակի օրոք Աֆղանստանում կանեփի պլանտացիաները կտրուկ աճել են: Բանակի գեներալի գնահատականվ` հարյուր անգամ: Այս մասին Շոյգուն ասել է Youtube- ում Soloviev Live ալիքին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ ավելորդ է մեկ անգամ ևս խոսել աշխարհում աֆղանական թմրանյութերի տարածման լոգիստիկ ցանցի մասին: Գեներալը ընդգծել է, որ ներկայումս Աֆղանստանում արտադրվում է աշխարհի հերոինի 93 տոկոսը:

Շոյգուի կարծիքով՝ Աֆղանստանում ամերիկացիները զբաղված չեն եղել կարգ ու կանոն հաստատելով: Նրանք առաջին հերթին ստեղծել ու վերազինել են տեղի բանակը: Ընդ որում, այդ գործողությունները առանձնապես մեծ հաջողություն չեն ունեցելաֆղանցիների շրջանում: Նրանք իրենց զինվորականներին կոլաբորացիոնիստներ էին համարում, որոնք աջակցում էին երկիր ներխուժած թշնամուն: Աֆղանստանում ամերիկյան հետաքրքրության մեկ այլ ոլորտ է հանքավայրերի շահագործումը և օգտակար հանածոների արդյունահանումը:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան