Ներքին 5 տարի առաջ - 12:10 26-05-2021

Հայաստանում կթույլատրվեն արտադրական կանեփի մշակությունն ու վերամշակումը. ԱԺ

Այսօր՝ մայիսի 26-ին, խորհրդարանը քննարկեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հիշեցրեց Կառավարության 2021թ. փետրվարի 4-ի որոշումը, որով նախատեսվում է նոր, բարձր ավելացված արժեք ստեղծող մշակաբույսերի մշակության և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծում՝ նշելով, որ նախագծով սահմանվում են արտադրական կանեփի շրջանառության, արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման, ապօրինի շրջանառության կանխարգելման կարգի առանձնահատկությունները:

«Արտադրական կանեփի արտադրությունն իր մեջ ներառում է մշակաբույսի մշակումն ու կանաչ զանգվածի և ծաղկազանգվածի վերամշակումը, որի արդյունքում ստացվում է կանաբիդոլի յուղ, որը լայն կիրառություն ունի կոսմետիկ արտադրության մեջ, ինչպես նաև առողջապահության ոլորտում»,- նշել է Տիգրան Գաբրիելյանը՝ հավելելով, որ բույսի մշակումն իրականացվելու է բացառապես պաշտպանված գրունտի պայմաններում:

Արտադրական կանեփի ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող է զբաղվել միայն այն իրավաբանական անձը, որը ստացել է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիա: Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիաները տրվում են մինչև տասը տարի ժամկետով: Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա չեն կարող ստանալ այն անձինք, որոնց մասնակիցները կամ փոխկապակցված անձինք, իրական շահառուները կամ արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ընթացքում կանեփի, կանեփի բույսի, դրա սերմերի հետ անմիջական շփում ունեցող անձինք ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից, կամ ենթարկվել են այդպիսի վարչական իրավախախտման համար:

«ՀՀ կառավարությունը քվոտավորում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը: Քվոտավորումը կարող է լինել տարբերակված ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ, քանակ սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով»,- նշեց փոխնախարարը:

Կանեփի բույսի, սերմերի ներմուծում Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայի առկայության դեպքում: Արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման համար լիցենզիա ունեցող անձը կարող է իր արտադրանքը փոխանցել միայն արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ունեցող անձի:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին