Սպորտ 5 տարի առաջ - 19:14 28-08-2021

Մեսսին, Մբապեն ու Նեյմարը կհայտավորվեն այս խաղին․ Պոչետինո

Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է, որ թիմի նորեկ Լիոնել Մեսսին, բրազիլացի հարձակվող Նեյմարը և ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն կհայտավորվեն «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրի խաղին:

«Մբապեն, Նեյմարը և Մեսսին լավ մարզումներ են անցկացրել: Մենք կվերլուծենք իրավիճակը, ինչից հետո որոշում կկայացնենք մեկնարկային կազմի հարցում: Նրանք անպայման կընդգրկվեն թիմի հայտացուցակում, սակայն դեռ չգիտենք, թե արդյոք դաշտ դուրս կգան մեկնարկային րոպեներից:

Ինչ վերաբերում է Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա նա պատրաստվում է վաղվա խաղին: Կիլիանն ինձ չի ասել, որ ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է France Football-ը:

«Ռեյմս» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա