Արտաքին 5 տարի առաջ - 17:12 22-08-2021

Չինաստանում հայտնաբերվել է մարդու՝ բուբոնային ժանտախտով վարակման դեպք

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Նինգսիա Հուի ինքնավար շրջանի իշխանությունները հայտնել են բուբոնային ժանտախտով մարդու վարակման դեպքի մասին: Ըստ Հիգիենայի և առողջության տեղական կոմիտեի՝ հիվանդը Շիզուիշանի 55-ամյա բնակիչ է, ով զբաղվում էր անասնապահությամբ: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Օգոստոսի 14-ին կինն իրեն վատ է զգացել: Ախտորոշումը պարզելուց հետո իշխանությունները կիրառել են արտակարգ իրավիճակների արձագանքման մեխանիզմ՝ հատկապես վտանգավոր վարակի տարածումից խուսափելու համար:

Սա առաջին դեպքը չէ, երբ ՉԺՀ-ի համաճարակաբանական վերահսկողությունն արձանագրում է ժանտախտի հիվանդություններ երկրի հյուսիսում և Ներքին Մոնղոլիայի տափաստաններում: Որպես կանոն՝ դա տեղի է ունենում վարակի կրող կրծողների միսն ուտելու պատճառով:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան