Արտաքին 5 տարի առաջ - 14:01 19-08-2021

«Աֆղանստանի նոր իշխանությունների հետ ամեն տեսակ համագործակցության պատրաստ ենք». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Թալիբան» շարժման կողմից զավթված Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումներին։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ավելի վաղ էլ հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել «Թալիբանի» իշխանությունն Աֆղանստանում և իր այդ մոտեցումը չի փոխել։ «Ողջունում ենք Թալիբանի առաջնորդների ոչ ծայրահեղական, չափավոր հայտարարությունները։ Պատրաստ ենք ամեն տեսակ համագործակցության՝ հանուն աֆղան ժողովրդի խաղաղության, այդ երկրում ապրող մեր թուրք ազգակիցների բարեկեցության ու մեր երկրի շահերի պաշտպանության», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է նաև, որ Աֆղանստանում գտնվող թուրքական զորքը նոր իշխանությունների տրամադրության տակ է ու կարող է հեշտացնել միջազգային ասպարեզում նրանց գործունեությունը։

Մյուս կողմից՝ Էրդողանը հայտնել է, որ Իրանի հետ սահմանակից Աղրը, Հաքքարի, Իգդիր և Վան նահանգների սահմաններին շարունակվում է փախստականների ներհոսքը կանխարգելելու նպատակով պարիսպների կառուցումը։ Նա հերքել է ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի այն պնդումը, թե Էրդողանը Ջո Բայդենի հետ համաձայնության է եկել՝ աֆղան փախստականներին ապաստան տալու հարցում։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից