Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 17:51 14-08-2021

Երբ մարդն ամոթ չունի, ամոթն իրեն ոչինչ չի անի. Հարություն Կարապետյանը` ԵՊՀ ռեկտորի հերթական ժ.պ.-ի մասին

Հովհաննես Հովհաննիսյանի գործունեության և դոկտորական աստիճանի վիճելիության մասին զրուցել ենք Գիտության առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի հետ:

-Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ կարծիք ունեք ԵՊՀ ռեկտորի հերթական ժ.պ.-ի՝ Հովհաննես Հովհաննիսյանի մասին:

Անձամբ չեմ ճանաչում ու երբեք շփումներ չեմ ունեցել տվյալ անձնավորության հետ: Սակայն տվյալ անձնավորությունը հանրային դեմք է և, հետևաբար, կարտահայտեմ իմ անձնական կարծիքը, որը ձևավորվել է հանրայնորեն հասանելի փաստերի ու տեղեկությունների վրա, որոնք, մի գուցե և ոչ ամբողջական են, բայց և այնպես հասանելի են:

Եթե կարճ, ապա կարծիքս պետք է արտահայտեմ ժողովրդական բանահյուսությամբ՝ երբ մարդն ամոթ չունի, ամոթն իրեն ոչինչ չի անի:

Եթե նույնիսկ հաշվի չառնենք ԵՊՀ-ի հանդեպ իմ ընդգծված կողմնակալությունը, որպես համալսարանական շատ եմ կարևորում, գուցե և գերագնահատում կրթության դերը մեր այսօրվա ոչ նախանձելի վիճակի համար:

-Ավելի կոնկրետ կարելի՞ է մանրամասնել:

Կարելի է իհարկե՝ հիմնվելով հասանալի տեղեկատվության վրա ( իսկ այսօր գրեթե անհասանելի տեղեկատվություն չկա): Նույնիսկ պարոն Հովհաննիսյանի կողմից թույլ տված ֆինանսական զեղծարարությունը նախկինների օրոք այսօր հասանելի է բոլորին, չնայած որ նա հիմա լավ ապագա խոստացող, կարկառուն գործիչ է:

Իսկ իմ կողմից ուշադրության արժանացրած տեղեկությունների շրջանակում այն կստացվի քաղաքականացված, որից տվյալ դեպքում անհնար է խուսափել:

-Նկատի ունեք դոկտորի գիտական աստիճանի հետ կապված խնդիրնե՞րը:

Ոչ, իհարկե: Այդ հարցին կարելի է չանդրադառնալ, քանի որ ներկայիս Հայաստանում նման փուչիկ ու գիտության կեղծ գործիչների՝ ներառյալ բացահայտ հանցագործների պակաս չկա:

Ուսումնասիրեք ՀՀ ԳԱԱ անդամների ցանկում տեղ գտած անձանց գործունեությունը ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայքում: Իսկ պարոն Հովհաննիսյանը ‹‹ապագա կա›› նեոբոլշևիկ էլ չէի ասի, այլ «մշակույթային հեղափոխության» խունվեյբինների թայֆայի անդամ է՝ իրենց բառապաշարով «սևերից» էլ սև:

-Այսինքն խնդիր չեք տեսնու՞մ նրա դոկտորի գիտական աստիճանի հետ կապված:

Ես նման բան չասեցի: Խնդիրները շատ են և ավելի խորքային՝ սկսած ՀՀ ԲՈԿ-ի կանոնադրությունից և «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով» սահմանված կանոններից, մինչև տարրական բարոյականությունը, այսինքն, տվյալ դեպքում՝ անբարոյականությունը:

Կարո՞ղ էին չէ ԵՊՀ ռեկտոր նշանակել Մխիթար Հայրապետյանին: Չեն նշանակել, խղճացել են Ապագային: Շնորհակալություն, իհարկե:

Իսկ բարոյական կողմին կարելի էր և չանդրադառնալ, եթե խոսքը չվերաբերեր Հայաստանի Մայր բուհի՝ ԵՊՀ-ի ապագային:

Նման պայմաններում համոզված եմ, որ ապագա ՉԿԱ ու զարմանում եմ, թե էդ կարկառուն, ապօրինի և կեղծ աստվածաբանության դոկտորը ո՞նց է նայում նախ ապագայի, այսինքն ուսանողների, ինչպես նաև անցյալի՝ այսինքն պրոֆեսորադասախոսական կազմի ազնիվ անդամների աչքերին:

Իսկ ազնիվները, համոզված եմ ու գիտեմ, որ դեռևս կան՝ թե դասախոսների, և թե՛ ուսանողների մեջ, եթե նույնիսկ չնշենք Աստծո և աստվածաբանության կապը:

Հրապարակումների ընդունելիության տեսակետից ավելորդ է անդրադառնալ ՀՀ ԲՈԿ-ի կանոնադրությանն ու «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով» սահմանված կանոններին, քանի որ այն հանգամանալից նկարագրված է Սասուն Գևորգյանի կողմից հրապարակային անդրադարձին, որոնք քննարկման ենթակա չեն՝ ակնառու են նույնիսկ գիտությունից մղոններով հեռու անմեղսունակների համար:

Ինձ համար կարևոր են նաև հարակից այլ հարցեր, որոնք առաջացել են իմ անտեղյակության պատճառով և համոզված եմ՝ ինչ-ինչ պատճառով շրջանցվել են:

Հարց 1. ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀ ԲՈԿ-ի կողմից Հայագիտության համար սահմանվել արտոնյալ պայմաններ: Հաշվի առնելով նաև ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների ակադեմիկոս քարտուղար Յու.Սուվարյանի գործունեությունը՝ կարելի՞ է ենթադրել, որ Հայագիտությունը Հայաստանում պարզապես երրորդ կամ չորրորդ կարգի բնագավառ է:

Հարց 2. ի՞նչ հիմնավորմամբ է խունվեյբինների կողմից հովանավորվող դոկտորանտին թույլատրվել բաղձալի կոչմանը հասնել արտոնյալ պայմաններով:

Հարց 3. ինչու՞ է ՀՀ ԲՈԿ-ը թույլատրել և գիտության դոկտորի աստիճան շնորհել «Մեր ժամանակների հերոս» Հովհաննես Հովհաննիսյանին:

Որպես հարցազրույցի վերջաբան նշեմ, որ գիտեմ վերջին հարցի պատասխանը՝ որովհետև «Մեր ժամանակների հերոս» Հովհաննես Հովհաննիսյանին հովանավորել են կոռուպցիայի և հովանավորչության հայրերը՝ մեծարգո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա գերագույն գլխավոր խորհրդատու Արայիկ Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով