Արտաքին 1 ժամ առաջ - 20:14 11-10-2026

Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Ուկրաինան և նրա առաջնորդը չեն կոտրվի ռուսաստանյան ագրեսիայի դեմ պայքարում։ Նա նաև հավաստիացրել է ուկրաինացի նախագահին Լեհաստանի և Եվրոպայի կողմից լիակատար աջակցության մասին։

«Այսօրվա՝ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցից հետո ես լիովին համոզված եմ, որ ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային և նրա նախագահին ռուսաստանյան ագրեսիայի դեմ պայքարում։ Ես նրան հավաստիացրել եմ, որ նա կարող է հույս դնել Լեհաստանի և Եվրոպայի լիակատար համերաշխության վրա՝ ուկրաինացի ժողովրդի հետ»,- գրել է Տուսկը X սոցիալական ցանցում։

Լեհաստանի վարչապետի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային կոչ էր արել ընտրել նոր առաջնորդ, որը կկարողանա պայմանավորվել պատերազմի ավարտի շուրջ։ Ի պատասխան՝ Զելենսկին հայտարարել է, որ նախագահի ընտրությունը ուկրաինացի ժողովրդի գործն է, և ընդգծել, որ Ուկրաինան պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60 օր ժամկետով լիակատար հրադադարի։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին

Ձեզ գուցե հետաքրքրի