Արտաքին 1 ամիս առաջ - 14:28 11-10-2026

Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հանդես է եկել նախագահ Վլադիմիր Զելենսկու աջակցությամբ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ուկրաինացի առաջնորդին փոխելու անհրաժեշտության մասին։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ երկրի ղեկավարման հարցում որոշումը պատկանում է ուկրաինացի ժողովրդին։

«Նախագահ Զելենսկին ղեկավարում է մեր երկիրը պատերազմի ժամանակ՝ պատերազմի՝ հանուն անկախության, ազատության և արժանապատվության։ Նա վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց ժողովուրդն ունի որոշելու իրավունքը։ Արտերկրից հնչող հայտարարությունները միայն հաստատում են, որ նա լավ է կատարում իր աշխատանքը։ Նա արժանի է աջակցության»,- գրել է Սիբիգան X սոցիալական ցանցում։

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
20:17 Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին