Ներքին 5 տարի առաջ - 22:07 12-08-2021

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ռուստամ Բաքոյանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնել հետամուտ լինել և աջակցել դրանց լուծմանը:

Շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ղեկավարին Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար:

Պատգամավորը ներկայացրել է համայնքի խնդիրները՝ հավելելով, որ դրանք հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ. «Անցած երկուսուկես տարիները փաստում են, որ հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը պատրաստ է աջակցել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը Հայաստանում»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»