Արտաքին 5 տարի առաջ - 20:19 11-08-2021

Բայդենը մոլորվել է Սպիտակ տան մուտքի մոտ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը անտեսել է Սպիտակ տան մուտքի մոտ անվտանգության գործակալի ցուցումները: Այս մասին հայտնում է The Hill-ը Twitter-ի իր օգտահաշվում:

Պետության ղեկավարը Վաշինգտոն էր վերադարձել Դելավեր նահանգ գործնական ուղևորությունից: Կադրերում երևում է, թե ինչպես է գործակալը ցույց տալիս նախագահին հատուկ ճանապարհը, որը տանում է դեպի Սպիտակ տուն, իսկ ինքն առաջ է քայլել խոտերի միջով: Սակայն Բայդենը ականջալուր չի եղել խորհրդին և հետևել է անվտանգության աշխատակցին սիզամարգով:

Այս իրավիճակը քննադատության նոր ալիք է առաջացրել ԱՄՆ առաջնորդի հասցեին: Հանրապետական ​​քաղաքական գործիչները վրդովվել են, որ նախագահը մոլորվել է իր նստավայրի մուտքի մոտ, և հերթական անգամ կասկածի տակ են դրել նրա կոգնիտիվ կարողությունները, փոխանցում է Daily Mail-ը:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան