Արտաքին 5 տարի առաջ - 11:32 11-08-2021

Ուկրաինան խնդրում է իր տարածքում տեղակայել ԱՄՆ ՀՕՊ ստորաբաժանումներ

Ուկրաինան Վաշինգտոնին կոչ է անում իր տարածքում տեղակայել ամերիկյան ՀՕՊ համակարգեր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովն ԱՄՆ-ում «Ջեյմսթաուն» ամերիկյան հիմնադրամի ղեկավար Գլեն Հովարդի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարևոր է Ուկրաինայի անվտանգության փաթեթի ընդլայնումը: Առաջին հերթին՝ ՀՕՊ ուժեր տեղակայելով, անգամ ամերիկյան ստորաբաժանումներ տեղակայելով: Մեր օրենսդրությունը դա թույլ է տալիս»,- ասել է Ռեզնիկովը:

Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունները մտահոգված են, որ Ռուսաստանն իբր ծրագրում է միջուկային զենք տեղակայել Ղրիմում: Փոխվարչապետը նշել է, որ ռուսական պետությունը «փաստացի օկուպացրել է Ազովի ծովը և ամբողջությամբ փոխել հավասարակշռությունը Սև ծովում»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ