Ներքին 4 տարի առաջ - 22:00 07-08-2021

ՄԱԿ-ի «Կանայք քաղաքականության մեջ 2021» քարտեզում Հայաստանը հետնապահ երկրների ցանկում է

ՄԱԿ-ի «Կանայք քաղաքականության մեջ 2021» քարտեզում Հայաստանը հետնապահ երկրների ցանկում է՝ 193 երկրների թվում 182-րդն է։ Առանց կին նախարարների երկրների ցանկում են նաև Ադրբեջանը, Թայլանդը, Սաուդյան Արաբիան, Եմենը և այլն։

Ըստ նույն ցանկի՝ գործադիր մարմիններում 50 տոկոս և ավելի ներկայացվածությամբ ցուցակի առաջին հորիզոնականներում են Նիկարագուան, Ավստրիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Կոստա Ռիկան, Ֆինլանդիան, Անդորրան, Կանադան և այլն:

Նշենք, որ նշանակված նախարարների թվում միայն մեկ կին կա՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Վարչապետն ու նշանակված առայժմ միակ փոխվարչապետը ևս տղամարդիկ են։

ԱԺ նախագահությունում ոչ մի կին չկա. ԱԺ նախագահն ու երեք տեղակալները տղամարդիկ են։ Խորհրդարանական երեք խմբակցությունները ղեկավարում են տղամարդիկ։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը