Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:55 06-08-2021

Հայաստանում վերջին 20 օրերի ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2096 օտարերկրացի

Հայաստանում կորոնավիրուսի օրական դրական դեպքերի թիվը դանդաղ, բայց աճ է գրանցում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահի դրությամբ իրականացրել ենք 190 036 պատվաստում, որից միայն երեկ կատարվել է 6188 պատվաստում: Պատվաստման տեմպի բավական լավ առաջընթաց ունենք, բայց պետք է շարունակական աշխատենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնել պատվաստումները երկրում: Անցած շաբաթ սեգմենտավորել էինք շրջանառվող շտամները, և 30 նմուշառված դեպքերից ունեինք 25 դելտա շտամի առկայություն ու 5 բրիտանական շտամի առկայություն: Դելտա շտամը աչքի է ընկնում տարածելիության բարձր մակարդակով»,- ասաց նա:

Նախարարի խոսքով, հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը պատվաստվել է 58 108 անձ, որոնցից 56 010-ը եղել են ՀՀ քաղաքացիներ ու միայն 2096-ը՝ օտարերկրացիներ:

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:54 Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է