Արտաքին 5 տարի առաջ - 14:32 06-08-2021

Instagram-ում հայտնվել է օգտահաշիվների խարդախության նոր տեսակ

Կիբերխարդախները գտել են Instagram-ի օգտատերերից գումար վաստակելու նոր միջոց. նրանք գումարի դիմաց արգելափակում են օգտահաշիվները, հայտնում է Motherboard-ը: Պորտալն այս սխեման անվանում է «արգելքը՝ որպես ծառայություն»:

Այդպիսի «ծառայություն» մատուցող չարամիտները օգտագործում են ստուգված օգտահաշիվը՝ «գալոչկա»-ով: Նա փոխում է դրանում անունը, կենսագրությունը և ավատարը՝ ամբողջությամբ պատճենելով պատվիրատուի կողմից ընտրված զոհի օգտահաշիվը: Այնուհետև նա գանգատ է ուղարկում Instagram-ի մոդերատորին՝ զոհին մեղադրելով իր պրոֆիլը պատճենելու մեջ: Սոցիալական ցանցում խիստ կանոններ են գործում ինքնահռչակների նկատմամբ, ովքեր ներկայանում են որպես այլ անձ, ուստի շատ դեպքերում օգտահաշիվն արգելափակում են:

«Ծառայության» արժեքը մոտ 60 դոլար է: Հաղորդվում է, որ օգտատերերը խաբեբաներին պատվիրում են արգելափակել օգտահաշիվը՝ սեփականատիրոջը տհաճություն պատճառելու կամ վախեցնելու համար: Instagram-ի մամուլի ծառայությունը հայտարարել է նման ծառայություն առաջարկող կայքերի վերաբերյալ սեփական հետաքննությունը սկսելու մասին:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»