Հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարն ու Արցախի նախագահը
copy image url

Հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարն ու Արցախի նախագահը

Ներքին 3 տարի առաջ - 10:26 06-08-2021

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ երեկոյան հանդիպել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։