Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
copy image url

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ներքին 3 տարի առաջ - 09:32 06-08-2021

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 7-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով։

Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում օգոստոսի 6-ին, 8-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում, օգոստոսի 9-ին` կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: