ԱԻՆ փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության
copy image url

ԱԻՆ փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության

Ներքին 3 տարի առաջ - 22:54 05-08-2021

ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության:

Ըստ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ Արմեն Գևորգյանի՝ կապված սահմանային հրդեհների հետ` սահմանամերձ գոտիներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն: Խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք: