Արտաքին 5 տարի առաջ - 23:19 04-08-2021

Թուրքիայում բանակի ղեկավար կազմին առնչվող մի շարք որոշումներ են ընդունվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված Բարձրագույն զինվորական խորհրդի նիստի ընթացքում այդ երկրի ԶՈՒ-ն առնչվող մի շարք կարևոր որոշումներ են ընդունվել: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Դրանցից ամենակարևորը Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի նոր հրամանատարի նշանակումն է:

Պաշտոնավարման ժամկետի լրանալու ու տարիքային ցենզի սահմանափակման պատճառով զորացրված ցամաքային զորքերի արդեն նախկին հրամանատար բանակի գեներալ Ումիթ Դյունդարին այդ պաշտոնում փոխարինել է բանակի գեներալ Մուսա Ավսևերը:

Բարձրագույն զինվորական խորհրդի մեկ այլ որոշմամբ մեկ տարով երկարացվել է ԶՈւ-երի Ռազմաօդային ուժերի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզի և Ռազմածովային ուժերի հրամանատար բանակի ծովակալ Ադնան Օզբալի պաշտոնավարման ժամկետը:

Նույն կերպ մեկ տարով երկարացվել է 44 գեներալի և ծովակալի պաշտոնավարման ժամկետը, որը լրանում է այս տարի, 320 գնդապետի պաշտոնավարման ժամկետն էլ երկարացվել է 2 տարով:

Նիստի որոշմամբ 56 գնդապետի էլ գեներալի և ծովակալի կոչումներ է շնորհվել:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»

Ձեզ գուցե հետաքրքրի