Սպորտ 4 տարի առաջ - 18:07 04-08-2021

Ես խոսում եմ արժեքներից, դուք՝ անձերից․ Ջուլֆալակյանը պարզաբանել է իր գրառումը

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պարզաբանել է ֆեյսբուքյան իր էջում կատարած աղմկահարույց գրառումը։

Անվանի ըմբիշը գրել էր՝ «Աստծո դատաստանից չես խուսափի»,-գրել է նախկին մարզիկը և ավելացրել #Tokyo2020 #GrecoRomanWrestling հեշթեգերը:

Շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Ջուլֆալակյանի այս գրառումն անմիջապես ուղղված էր Կարապետ Չալյանին, որը 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին։

Արսեն Ջուլֆալակյանն ավելի ուշ խմբագրել է գրառումն ու պարզաբանել՝

«Հաճախ ասում են՝ ինձ հասկանալը դժվար է. ես խոսում եմ արժեքներից, դուք՝ անձերից:
Այս անգամ ևս… Չհասակացա, թե ու՞մ ուղղորդմամբ և ինչու՞, գրառումս վերագրվեց ինչ որ կոնկրետ անձի: Այն ինչ, դա նորից վերաբերում էր արժեքներին: Իսկ արժեքը հունահռոմական ըմբշամարտի ազգային հավաքականն էր:

Այս թեմայով ասելիք այլևս չունեմ: Կարծում եմ,միտքս առավել քան պարզ է»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը