Արտաքին 5 տարի առաջ - 22:01 01-08-2021

Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրում է Հնդկական օվկիանոսում Mercer Street լցանավի վրա հարձակման մեջ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը Իրանին մեղադրել է Արաբական ծովում՝ Օմանի ափերի մոտ, Mercer Street նավթային լցանավի վրա հարձակման մեջ: Նրա խոսքով, Մեծ Բրիտանիան այժմ աշխատում է միջազգային գործընկերների հետ`արձագանքելու այս« անընդունելի հարձակմանը»:

«Մենք կարծում ենք, որ այս հարձակումը կանխամտածված էր և նպատակաուղղված և Իրանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ խախտում է», - ասել է Ռաաբը, որի հայտարարությունը տեղադրված է Միացյալ Թագավորության կառավարության կայքում:

Նա նաև նշել է, որ, ամենայն հավանականությամբ, Թեհրանը հարձակվել է նավի վրա՝ օգտագործելով մեկ կամ մի քանի անօդաչու թռչող սարքեր:

Անցյալ ուրբաթ՝ հուլիսի 30 -ին, Zodiac Maritime օպերատորը հայտարարեց, որ Mercer Street լցանավը, որը առանց բեռի նավարկում էր Դար էս Սալամից Էլ-Ֆուջեյրա, հարձակման է ենթարկվել Հնդկական օվկիանոսում, ինչի արդյունքում անձնակազմի երկու անդամ է սպանվել՝ Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիներ: Հաղորդվել է նաև, որ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող տանկերը կապված է Իսրայելի միլիարդատեր Էյալ Օֆերի հետ, որը Zodiac Group-ի սեփականատերն է:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»