Ավելին 5 տարի առաջ - 22:17 27-07-2021

ԱՀԿ-ն կոչ է արել սահմանափակել աշխարհում էլեկտրոնային սիգարետների տարածումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել միջոցներ ձեռնարկել էլեկտրոնային ծխախոտի տարածումը զսպելու համար: Այս մասին հաղորդվում է ծխախոտի վտանգների մասին ԱՀԿ ութերորդ զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

«Այս ապրանքները [էլեկտրոնային սիգարետները] հաճախ գովազդվում են երեխաների և դեռահասների մոտ ծխախոտի և հարակից արդյունաբերությունների արտադրողների կողմից, որոնք օգտագործում են հազարավոր գրավիչ բույրեր և մոլորեցնող պնդումներ իրենց արտադրանքի վերաբերյալ: ԱՀԿ-ն մտահոգված է այն փաստով, որ այդ ապրանքներն օգտագործող երեխաները հետագայում երեք անգամ ավելի հաճախ են օգտագործում ծխախոտային ապրանքներ», - ասված է զեկույցում:

Բացի այդ, ԱՀԿ-ն առաջարկել է պետություններին ընդունել համապատասխան քաղաքականություն, ինչպիսին է սովորական ծխախոտի դեմ ուղղված քաղաքականությունը`հասարակությանը էլեկտրոնային ծխախոտի վնասներից պաշտպանելու և դրանց տարածումը երեխաների, դեռահասների և խոցելի այլ խմբերի շրջանում կանխելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ