Արտաքին 5 տարի առաջ - 16:26 18-07-2021

Ղրիմը հինգերորդ օրն անընդմեջ գերազանցում է կորոնավիրուսային վարակի ռեկորդները

Ղրիմը հինգերորդ օրն անընդմեջ ռեկորդներ է սահմանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի քանակով: Ըստ հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսենովի՝ անցած օրվա ընթացքում հաստատվել է վարակի 409 նոր դեպք:

Նախորդ օրը գրանցվել էր կորոնավիրուսի 401 դեպք:

«Դեպքերի ընդհանուր թվից 289-ը հայտնաբերվել են բժշկական օգնություն խնդրելիս, 107-ը` նախկինում գրանցված դեպքերի կապի մեջ, 13 դեպք գրանցվել է դրսից եկածների մոտ», - ասված է Աքսենովի «ՎԿոնտակտե»-ի հրապարակման մեջ:

Բացի այդ, օրական վերականգնվել է 161 հիվանդ, ընդհանուր առմամբ թերակղզու ավելի քան 47 հազար բնակիչ և հյուր բուժվել է վարակից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի պատճառով Ղրիմում խստացվել են մանկական ճամբարների սահմանափակումները:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը