Ներքին 4 տարի առաջ - 14:01 16-07-2021

ՀՀ նախագահը Ձյունիկ Ղաջանյանին հետ է կանչել դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ձյունիկ Աղաջանյանին հետ է կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Սարգսյանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Նա փաստաթուղթը ստորագրել է` հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին):

Ձյունիկ Աղաջանյանը 1984–1989 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանիռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, 1987–1989 թթ.՝ ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1996–1998 թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանիմիջազգային և հանրային հարաբերությունների դպրոցում և ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ 2002 թվականին ուսանել է ՇվեդիայիՈւփսալա համալսարանի Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետում։

1992թ.–ից աշխատել է ՀՀ ԱԳՆ–ում։ 2011թ.–ից ներկայացրել է Հայաստանը տարբեր երկրներում. եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Նիդեռլանդներում, Ինդոնեզիայում։

Աղաջանյանը Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2018 թվականի օգոստոսին։

Ամենից շատ դիտված

22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին