Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:37 16-07-2021

Ավելի վատ գործարքներ էլ են եղել. Նաիրի Հոխիկյանը շարունակում է բացահայտումների շարքը

Շատերն են ինձ հարցնում են, թե ինչու ավելի վաղ չէի բարձրաձայնում այն մասին, ինչ գիտեմ: Իսկ ո՞վ ասաց՝ չեմ բարձրաձայնել: Այս մասին խոսել եմ ամենատարբեր հանդիպումների ժամանակ, պատերազմից առաջ էլ թեման քննարկել եմ տարբեր պաշտոնյաների հետ: Այլ հարց է, որ հիմա լրատվամիջոցներից մեկը տեսանյութը տարածեց և աղմուկ հանեց:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Նաիրի Հոխիկյանը՝ մեկնաբանելով վերջերս մեդիատիրույթում տարածված տեսանյութը:

«Եկեք չմոռանանք, որ մարդիկ ընդհանրապես հանդիսատեսի բնավորություն ունեն։ Սիրում են դիտել գործողություններ, ծափահարել ու քարկոծել դերակատարներին՝ այդ մասին արագ մոռանալով»,-ասաց Նաիրի Հոխիկյանը՝ նշելով, որ սա հանրային մտածողություն է, որը բնորոշ է բոլոր ազգերին։

Նրա խոսքով, այսօր էլ կան պաշտոնյաներ, որոնք հիմա կանգնած են իշխանության կողքին, բայց ամիսներ առաջ իր մոտ խոսել են այն մասին, թե ինչպիսի վատ գործարքների է գնացել իշխանությունը:

«Երբ այդ մարդկանց հիշեցնում եմ իրենց ասածի մասին, նրանք ինձ պատասխանում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նաիրի Հոխիկյանը շեշետեց, որ տեսանյութն ինքը չի հրապարակել և չէր էլ պատրաստվում դա անել:

Նա նաև նշեց, որ մի քանի անգամ առաջարկել է Ալեքսանդր Լապշինին այդ թեմայով համատեղ ելույթ ունենալ, բայց վերջինս, ելնելով իր անվտանգությունից, մերժել է:

Ալեքսանդր Լապշինը նույնպես մեկնաբանել է տարածված տեսանյութը, հերքելով այն փաստը, թե իբր ինքը տեղյակ է եղել Շուշիի հանձնման մասին:

«Ես ճամփորդող բլոգեր եմ և հեռու եմ հայկական քաղաքականությունից, կարծում եմ՝ սխալ է ինձ քաղաքական բախումների մեջ ներքաշելը»,-գրել է Ալեքսանդր Լապշինը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը