Արտաքին 5 տարի առաջ - 13:49 15-07-2021

Ավելի քան ինը միլիոն ռուսներ թերսնվում են. ՅՈՒՆԻՍԵՖ

Ռուսաստանում ավելի քան ինը միլիոն մարդ ապրում է սննդի պակասի կամ թերսնման պայմաններում: Այս մասին է վկայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պատրաստած զեկույցը:

Կազմակերպության 2018-2020 թթ. տվյալներով՝ Ռուսաստանում 400 հազար մարդ սննդի սուր պակաս ունի: Այսինքն՝ նրանք գումարի սղության պատճառով ստիպված հրաժարվում են սննդից, իսկ 8.8 միլիոն ռուսաստանցիներ (երկրի բնակչության 6%-ը) թեև չեն հրաժարվում սննդից, բայց ստիպված են կրճատել իրենց ուտելիքի քանակը:

Վերջին վեց տարվա ընթացքում երկու ցուցանիշն էլ նվազել է: Զեկույցում ասվում է, որ 2014-2016 թթ. Ռուսաստանում ընդամենը մեկ միլիոն մարդ էր գտնվում սովի եզրին, իսկ գրեթե 12 միլիոն մարդ սննդամթերքի չափավոր պակաս ուներ:

Ըստ Tinkoff Data-ի ուսումնասիրության, որը հրապարակվել է այս տարվա ապրիլին, ռուսները զգալիորեն կրճատել են սննդամթերքի համար կատարվող իրենց հիմնական ծախսերը: Պպատճառը, ըստ մասնագետների, գնաճն է: Ըստ «Ռոսստատի»՝ միայն փետրվարին սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների ինքնարժեքն աճել է 16 տոկոսով:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը