Արտաքին 53 րոպե առաջ - 12:00 10-10-2026

Բրազիլական հատուկ նշանակության ջոկատայինները չեզոքացրել են զինված տղամարդուն, որը ներխուժել էր մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայի

Բրազիլական հատուկ նշանակության ջոկատայինները չեզոքացրել են զինված տղամարդուն, որը ներխուժել էր մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայի։ Այս մասին հայտնել է UOL նորությունների պորտալը՝ հղում անելով նահանգի ռազմական ոստիկանությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միջադեպը տեղի է ունեցել կեսօրից հետո՝ Սան Բրաս շրջանի նախադպրոցական ուսումնական մունիցիպալ կենտրոնում։ Տղամարդը մագլցել է ցանկապատի վրայով, թափանցել շենք և չորսից հինգ տարեկան սաների խմբի հետ փակվել սենյակներից մեկում։

Անձնակազմին հաջողվել է օպերատիվորեն էվակուացնել մյուս երեխաներին։

Հարձակվողը զինված է եղել դանակով և իր մոտ ունեցել է ատրճանակի մուլյաժ։ Բացի այդ, նա դյուրավառ հեղուկ է լցրել տարածքում և սպառնացել է այրել այն։
Բոլոր 13 երեխաները փրկվել են։ Նրանցից երկուսը ստացել են վնասվածքներ։ Հինգ սաների տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական զննության համար, բոլոր երեխաներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։

Ոստիկանությունում պարզաբանել են, որ չեզոքացված անձը, նախնական տվյալներով, տառապում էր շիզոֆրենիայով և երեքժամյա բանակցությունների ընթացքում իրեն անհոդաբաշխ էր պահում։ Շենք թափանցելիս նա վայր է գցել նամակ, որի բովանդակությունն ուսումնասիրում են քննիչները։ Հարձակման դրդապատճառները պարզվում են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում