Արտաքին 5 տարի առաջ - 11:42 05-09-2021

Բրիտանական հատուկ ջոկատայինները թալիբներին խաբել են՝ կանանց հագուստ հագնելով

Աֆղանստանից տարհանման ժամանակ բրիտանական Special Air Service-ի ստորաբաժանումների (հատուկ օդային ծառայություն) հատուկ ջոկատայինները կարողացել են խաբել թալիբների գրոհայիններին՝ քողարկվելով որպես շարիաթին հետևող աֆղանցի կանայք, հաղորդում է The Sunday Express-ը:

Բրիտանական հատուկ ջոկատայինների մոտ 20 մարտիկ մի քանի կիլոմետրանոց երթ են իրականացրել Աֆղանստանի հարավից դեպի Քաբուլ՝ առանց աջակցության և օդով տարհանվելու հնարավորության: Այնուամենայնիվ, ամենադժվար խնդիրը թալիբների կողմից վերահսկվող Քաբուլով Համիդ Քարզայի օդանավակայան հասնելն էր:

«Զինծառայողները թողել են իրենց սարքավորումների մեծ մասը՝ բացառությամբ զենքի և զինամթերքի, և ծածկվել են բուրկայով»,- ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրը:

Հատուկ ջոկատայիններին հաջողվել է առանց բացահայտվելու հասնել օդանավակայան:

Մեծ Բրիտանիան օգոստոսի 29-ին ավարտեց Աֆղանստանից իր ռազմական զորակազմի տարհանումը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ