Արտաքին 5 տարի առաջ - 13:20 15-07-2021

Թալիբները Քաբուլին զինադադար են առաջարկել 7000 բանտարկյալների ազատ արձակման դիմաց

Աֆղանական «Թալիբան» արմատական ​​շարժման զինյալներն Աֆղանստանի կառավարությանը եռամսյա զինադադար են առաջարկել 7000 բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Այս մասին հայտնում է ToloNews հեռուստաալիքը՝ հղում կատարելով Աֆղանստանի կառավարության պատվիրակության ներկայացուցիչ Նադեր Նադերիին:

Նշվում է, որ «Թալիբանը» նաև առաջարկել է բացառել իրենց առաջնորդների անունները ՄԱԿ-ի «սև ցուցակից»:

Ըստ Նադերի՝ դա «լուրջ պահանջ է»: Նա ընդգծել է, որ երբ «Թալիբանի» 5000 բանտարկյալներն ազատ են արձակվել, «դա ոչ թե մեղմել է իրավիճակը, ընդհակառակը, հանգեցրել է լարվածության սրացմանը»:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում հակամարտություն է սկսվել կառավարական ուժերի և «Թալիբան» կազմակերպության զինյալների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում, նախահարձակ են եղել խոշոր քաղաքների վրա: Իրավիճակը սրվել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը