Մամուլ 5 տարի առաջ - 08:14 14-07-2021

Զեյնալյան, թե Թորոսյան. ում կընտրի խմբակցությունը. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ առողջապահության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար «Իմ քայլը» խմբակցության ներսում թեժ քննարկումներ են: Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը տարբեր տեղերում հայտարարում է, որ ինքը մանդատ է ստանալու և դառնա հենց այդ հանձնաժողովի նախագահը:

Սակայն խմբակցությունն ամենևին էլ կողմ չէ այդ տարբերակին, և ներքին քննարկումների ժամանակ ասվել է, որ մեծամասնությունը չի ցանկանում՝ Թորոսյանը ԱԺ-ում դիրքեր ունենա: Պատգամավորների մեծամասնությունը ցանկանում է, որ կրկին Նարեկ Զեյնալյանն ընտրվի այդ պաշտոնում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ խմբակցությունում ազատ է թողնված այդ որոշումը, իրենք իրենց կամքով կորոշեն՝ ում են ընտրելու՝ Թորոսյանին, թե Զեյնալյանին:

Եվ քանի որ հանձնաժողովի նախագահի ընտրությունը կայանում է փակ, գաղտնի քվեարկությամբ, ապա չի բացառվում՝ հենց Նարեկ Զեյնալյանն էլ ընտրվի այդ պաշտոնում. ի վերջո, Թորոսյանին դեմ հանդես եկողները շատ են, և քվեարկությունը լավ առիթ է իրենց վերաբերմունքը գործով ցույց տալու համար: Ամեն դեպքում, արձանագրենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան