Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:03 09-07-2021

Մելաձեի ծնողներից խաբեությամբ խոշոր գումար են կորզել. ԶԼՄ-ներ

Երգիչ Վալերի Մելաձեի և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի ծնողները 300 հազար ռուբլի են տվել խաբեբաներին, հայտնում է Baza Telegram-ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին:

Հուլիսի 8-ին Շոթա Մելաձեին զանգահարել է անհայտ կին, ով ներկայացել է որպես իր զարմուհի, և հայտարարել է, որ ինքը վրաերթի է ենթարկել տուժածին: Նա համոզել է Մելաձեին, որ այժմ իրեն սպառնում է բանտարկություն, հեռախոսափողը փոխանցել է իբր «ավագ քննիչին», իսկ վերջինս խնդրել է 1 միլիոն ռուբլի՝ «բարեկամուհու» ազատ արձակման համար:

Կենսաթոշակառուների մոտ գտնվել է 300 հազար ռուբլի կանխիկ գումար, որը նրանք փոխանցել են իրենց տուն եկած անծանոթ տղամարդու: Գումարը փոխանցելուց հետո Շոթա Մելաձեն զանգահարել է իր հարազատներին ու պարզել, որ իր զարմուհու հետ ամեն ինչ կարգին է: Ոստիկանությունն արդեն քրեական գործ է հարուցել դեպքի առթիվ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան