Ուղիղ եթեր
Կեղ­ծի­քը, չա­րա­շա­հու­մը բա­ցա­հայ­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րն են սահմանափակում. Փաստ
copy image url

Կեղ­ծի­քը, չա­րա­շա­հու­մը բա­ցա­հայ­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րն են սահմանափակում. Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:33 08-07-2021

Փաստ օրաթերթը գրում է

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն օրերս իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել երկու նախագիծ: Դրանցից մեկով մասնավորաբար առաջարկվում է «Էկենգ» ՓԲԸ-ի ներկայացրած իրավական ակտերում կատարել փոփոխություններ՝ արգելափակելով այդ տեղեկատվությունը e-gov.am կայքում: Պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքում առաջարկվել է կատարել փոփոխություններ՝ հիմք ընդունելով, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից:

Ուստի առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները: Մյուս նախագծով նախարարությունն առաջարկում է նախ e-gov.am կայքից հեռացնել մեկ անձից իրականացված գնումների հաշվետվությունները, որտեղ նշված է գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը: Երկրորդ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, ելնելով դրա կառուցվածքում ներկայացվող զգայուն տեղեկատվությունից (օբյեկտների հասցեներ, կազմակերպա-իրավական ձև, համարակալում և այլն), ևս ամբողջապես հեռացնել e-gov.am կայքից: Միևնույն ժամանակ նախագծով առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները և մնացյալ ամբողջ տեղեկատվությունը: Երրորդ՝ gov.travel.am կայքում տեղադրվում է պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվություն:

Առաջարկում է կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի, ընդհանուր կարգից շեղվելու դեպքում պատվիրատուի նշված հիմնավորման, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց և կառավարությանն առընթեր ԱԱԾ-ի կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ընդ որում՝ նշվում է, որ այս տեղեկատվությանը հնարավոր կլինի ապահովել հասանելիություն լրացուցիչ հարցման միջոցով՝ տրամադրման անհրաժեշտության և նպատակների վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու դեպքում: Առնվազն զարմանք ու տարակուսանք է առաջացնում նման նախագծերն ասպարեզ բերելը: Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը սրանով:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանն ասում է՝ այս հարցը թերևս իրենց պետք է ուղղել: «Որևէ հիմնավորում, որևէ խելամիտ բացատրություն չեմ գտնում: Այս իրավական կարգավորումները բացի բացասականից, առկա ձեռքբերումները քանդելուց, վնասելուց ոչ մի ուրիշ բան չեն բերելու մեր հասարակությանը: Ավելին՝ պարարտ միջավայր են ստեղծելու, որպեսզի այդքան զգայուն ոլորտներում, որտեղ շարունակ չարաշահումներ են տեղի ունենում և հանրությունը բարձրաձայնում է այդ մասին, ծաղկի կոռուպցիան, դրանք ուղղակիորեն հարվածելու են կառավարության հեղինակությանը, բարեփոխումներին, որոնց մասին իրենք են պարբերաբար հայտարարում: Չկա որևէ հիմնավորում, որ իրավական այս կարգավորումները որևէ մեկին օգուտ են տալու:

Ինչոր առանձին անձանց, որոնք բան ունեն թաքցնելու, կարող է օգուտ տալ, որովհետև իրենց չարաշահումների մասին հասարակությունը դժվարությամբ կիմանա, եթե ընդհանրապես իմանա: Այնպես որ, ովքեր ցանկանան չարաշահում անել, իրենց համար շատ լավ նախագիծ է: Գտնում եմ՝ սա ուղղակիորեն նպաստելու է կոռուպցիայի, անօրինականությունների զարգացմանը՝ այս կարևորագույն, զգայուն ոլորտներում, ինչպիսիք հանրային գնումներն են և պաշտոնական գործուղումները: Այս ոլորտների չարաշահումների մասին անընդհատ հասարակությունն ահազանգում է: Հիմա այդտեղ ռեֆորմներ անելու փոխարեն տեղեկատվությունը «փակում են», որ մարդիկ բան չիմանան»,-ասում է մեր զրուցակիցը: Նման նախագծեր պատրաստելիս, ներկայացնելիս կարևոր է լսել շահագրգիռ կազմակերպությունների, նաև հանրության կարծիքը: Արդյո՞ք այս նախագծերի շուրջ քննարկումներ եղել են:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիրն այսպես է արձագանքում մեր այս հարցին. ««E-draft»-ը ստեղծելով՝ իրենք փաստացի անընդհատ շահագործում են այդ գործընթացը՝ ասելով, որ նախագիծը տեղադրել ենք այնտեղ, դուք էլ տեղեկացել եք: Բայց սա ապահովում է մեխանիկական մասնակցություն, քաղաքացիական հասարակությունը չի կարողանում բովանդակային մասնակցություն ունենալ այս գաղափարների կազմման ժամանակ: Ինչ հիմար գաղափար ասես ունենում են, նստում են, նախագծի տեսք տալիս, հետո ասում են՝ գնացեք, քննարկեք, սա սխալ է: Ասել ենք՝ այս ոլորտին առնչվող ցանկացած նախաձեռնություն դեռևս մինչև գրելը մեզ հետ պետք է քննարկել, ոչ թե գրեն, հետո ասեն՝ գնացեք «E-draft»-ում նայեք: Խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին, ՀԿ-ներին, լրագրողներին կոչ անել մուտք գործել «E-draft», դեմ քվեարկել այս նախագծերին, կարծիք գրել, թե սրանցով ինչ բացասական հետևանքներ կլինեն: Սահմանափակելով տեղեկատվության ազատությունը՝ սահմանափակում են քաղհասարակության հնարավորություններն իրենց հսկելու, հանրային վերահսկողություն իրականացնելու, կեղծիքը, չարաշահումը բացահայտելու»,-եզրափակում է Շուշան Դոյդոյանը:

Մանրամասները՝ Փաստ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ 

Ձեզ գուցե հետաքրքրի