copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:27 06-07-2021

Այն, որ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի կու­սակ­ցու­թյու­նը, ինքնին ոչ մի լավ բան չի խոս­տա­նում Հա­յաս­տա­նին․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

zonakz.net-ը «Աշխարհի պատերազմները և Հայաստանի փակուղիները» վերնագրով հոդվածում գրում է, որ պատմությունը, աշխարհագրությունը և աշխարհաքաղաքականությունը Երևանին ամուր պահում են խնդիրների լաբիրինթոսում: Հայաստանը ուժեղ տրոհումների է ենթարկվում՝ սկսած ռազմական պարտությունից մինչև ինքնության ճգնաժամեր: Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններում 53,92% ձայների արդյունքով հաղթանակը ցույց է տալիս, որ հայ հասարակությունը չի կարող փոխարինող առաջարկել այն առաջնորդին, որը բերել է Լեռնային Ղարաբաղի կորստի: Մինչդեռ Երևանի առջև ծառացած խնդիրները չեն նվազել:

Գրեթե երեսուն տարի է պահանջվել Ադրբեջանից՝ վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը իր վերահսկողության տակ: Հայաստանում ևս կան մարդիկ, ովքեր երազում են վրեժ լուծել: Ճիշտ է, այսօր բացարձակապես պարզ չէ, թե ե՞րբ և ինչպիսի՞ պայմաններ կառաջանան դրա համար ու, ամենակարևորը, ինչպե՞ս: Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել հակառուսական կարգախոսների ներքո և ցույց է տվել այն քաղաքական կապիտալի վերածելու ունակությունը: Փաշինյանն ու նրա գրեթե ամբողջ շրջապատը Ջորջ Սորոսի բնի ճտերն են, ուստի նրանք ակտիվորեն կուրս են վարում դեպի Եվրամիություն: Բառերով դժվար չէր դուրս գալ ԵԱՏՄ-ից և մտնել ԵՄ, բայց պարզվել է, որ իրականությունը բոլորովին այլ է: Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և լուծել հիմնական տնտեսական, տրանսպորտային և ռազմական խնդիրները: Եվ նույնիսկ եթե առաջնորդների միջև փոխադարձ սեր չկա, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մի քանի անգամ գերազանցում է հակառակին: Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի արդյունքներից հետո հինգ տարի ժամկետով Մոսկվան իր խաղաղապահներին է տեղակայել Լեռնային Ղարաբաղի մնացորդների վրա: Թե ինչ կլինի հետո, պարզ չէ:

Կրեմլում ոչ ոքի պետք չէ հայկական ռևանշիզմը: Բացի այդ, Թուրքիան է Բաքվի թիկունքին: Շուշի քաղաքում ստորագրված դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ թուրք-ադրբեջանական հռչակագիրը միանշանակորեն ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում Անկարան ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքների վրա, առաջացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հարցը: Ներկայիս Հայաստանը չի կարող որևէ բան հակադրել սահմանի հարցում Բաքվի ռազմական ճնշմանը, այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հայադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների խաղաղապահներ տեղակայել: Այդ նախաձեռնության վերաբերյալ հայ հասարակության մեջ չկա որևէ համաձայնություն, և մեծ վախեր կան նոր խնդիրների առաջացման համար, եթե այդպիսի սցենար իրականացվի: Նոր հին կառավարությունը պետք է շտապ լուծի տնտեսական խնդիրները: Պատերազմի ընթացքում ավելի քան 150 հազար մարդ է լքել Հայաստանը, և գրեթե բոլորն էլ չեն վերադարձել:

3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող պետության համար դա շատ է: Երկիրը կանգնած է քաղաքացիների արտագաղթի նոր ալիքի շեմին, որը հետ է պահվում հիմնականում Ռուսաստանում կարանտինային սահմանափակումների շնորհիվ: Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր հակառուսական են տրամադրված պատերազմում Մոսկվայի դիրքորոշման պատճառով: Միևնույն ժամանակ, նրանք Ռուսաստան են մեկնում մշտական բնակության (հիմնականում Սև ծովի հարավային շրջաններ), քանի որ Հայաստանում ոչինչ չկա անելու: Երևանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը զարգանում է այնպես, որ օբյեկտիվորեն անհրաժեշտ է ավելացնել ռազմական ծախսերը:

Իսկ տնտեսությունը հզոր հարվածներ է ստացել նախ՝ կորոնավիրուսից, իսկ հետո՝ Ադրբեջանից կրած պարտության արդյունքում: Լեռնային Ղարաբաղում էլեկտրաէներգիայի (մինի-հիդրոէլեկտրակայաններ), գյուղատնտեսական ապրանքների, շինարարական քարերի, ոսկու և պղնձի արդյունահանումը դադարեցվել է իր ամբողջ ենթակառուցվածքներով: Շատ դժվար է կողմնորոշվել դեպի Եվրամիություն, երբ երկրի ապրանքաշրջանառության 40 % -ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Հայաստանը դեպի ծով ելք չունի: Թուրքիան ու Ադրբեջանը թշնամաբար են տրամադրված Երևանի նկատմամբ, իսկ Իրանի հետ չկան բարձրորակ տրանսպորտային զարկերակներ: Ադրբեջանի հետ վերջին պատերազմը ցրել է այն բոլոր պատրանքները, որոնք կապված են արտասահմանում հայկական սփյուռքի հնարավորությունների հետ: Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում էթնիկ հայերը շատ քիչ գումար են հավաքել իրենց պատմական հայրենիքի համար: Հաշվի առնելով այն փաստը, որ ամերիկացիները զբաղված էին նախագահական մրցավազքով, նրանք փաստացի անմասն են մնացել Անդրկովկասի գործերից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի անգամ վիճաբանել է Թուրքիայի ղեկավարի հետ (այդ թվում՝ հայկական հարցով), բայց դրանից ռազմաճակատում ավելի հեշտ չի դարձրել: Վրաստանը մնում է Հայաստանի համար աշխարհի միակ դարպասը:

Սակայն Թբիլիսին հավակնում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն և այդ իսկ պատճառով սառը վերաբերմունք ունի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի նկատմամբ: Եվ այդ ամենը միասին էլ ավելի են Երևանին մղում աշխարհաքաղաքական փակուղի, որտեղից ելք չկա: Հենց միայն այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, ինքնին ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին: Փաստորեն, ընտրողը այլընտրանք չի տեսնում այն քաղաքական առաջնորդին, որը երկիրը տարել է դեպի ցավալի պարտություն: Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ խոսքը հայերի մասին է, որոնք հոգեպես շատ խորն են ընկղմված իրենց պատմության մեջ:

Հայաստանը դարձել է վառ օրինակ այն բանի, թե ինչպես են «ցանկությունները» բախվում իրականության հետ, իսկ տուժում է ներկան: Միգուցե իշխանության ճանապարհին Նիկոլ Փաշինյանի հայտարարած ծրագրերը լավ կլինեին Հունգարիայի կամ Սլովակիայի համար, բայց կոնկրետ Հայաստանի դեպքում դա վիթխարի ձախողում է դարձել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
13:03 Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
00:22 «Հայրենիքը հանուն Արծվաշենի» շարժման շրջանակներում Երևանից դեպի Արծվաշեն եմ շարժվելու․ Կարեն Հեքիմյան
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
17:15 Իշխանությանը ստիպելու ենք դադարեցնել միակողմանի զիջումները. ընդդիմադիր պատգամավոր
17:45 Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին
19:51 Գյուղեր կան, որտեղ մարդիկ միշտ տարազով են. Նիկոլ Փաշինյանի «անակնկալ» այցերը