Էրեբունու ոստիկանները բացահայտել են մայիսին կատարված մեքենայի գողությունը
copy image url

Էրեբունու ոստիկանները բացահայտել են մայիսին կատարված մեքենայի գողությունը

Ներքին 3 տարի առաջ - 23:52 07-07-2021

Մայիսի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ մայիսի 6-ի ժամը 15։00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 09։20-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են Ազատության պողոտայում կայանված «ZAZ 968M» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Հուլիսի 6-ին Կոտայքի մարզի 34-ամյա բնակիչը Խորենացու փողոցից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: