Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 20:43 06-07-2021

ԱՄՆ-ն ավարտել է իր զորքերի 90%-ի դուրսբերումը Աֆղանստանից. լրատվամիջոցներ

ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս է բերել իր զորքերի ավելի քան 90% -ը: Յոթ օբյեկտ փոխանցվել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայությունը:

«Դուրսբերման գործընթացը շարունակվում է: Կենտրոնական հրամանատարության գնահատմամբ՝ մենք ավելի քան 90% -ով ավարտել ենք գործընթացը», - ասված է հայտարարության մեջ:

Վարչությունը հավելել է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանից հանել է մոտ 984 C-17 ինքնաթիռին համարժեք նյութեր: Եվ նաև ավելի քան 17 հազար կտոր սարքավորումներ փոխանցվել են ՊՆ նյութատեխնիկական գործակալությանը՝ հեռացնելու համար:

«Այս սարքավորումների մեծ մասը պաշտպանական չէ և չի համարվում առաջնային սարքավորում», - հաղորդել է CENTCOM-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ զորքերը լքել են Աֆղանստանի ամենամեծ բազան:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան