Ներքին 5 տարի առաջ - 15:40 06-07-2021

Ձերբակալումն ապօրինի և անհիմն է. Քարահունջի գյուղապետի պաշտպանը բողոքարկել է ձերբակալման որոշումը

Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով ձերբակալության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար Օրագիր.news-ը կապ հաստատեց գյուղապետի պաշտպան Ռաֆֆի Ասլանյանի հետ, որը նշեց, որ ձերբակալման որոշումը բողոքարկվել է և երեկոյան դատական նիստից հետո հայտնի կդառնա դատարանի դիրքորոշումն ու իրենց հետագա քայլերը:

«Պաշտպանական կողմը ձերբակալումը դիտարկում ենք որպես ապօրինի և անհիմն գործողություն, ձերբակալության նպատակն ուղղակի բացակայում է: Կասկածանքը հիմնավորված չէ, էությունն էլ պարզաբանված չէ, նույնիսկ իրավաբանի համար մատչելի չէ այն ձևակերպումը, որը գրված է գործում: Հետևաբար բողոքարկել ենք և սպասում ենք դատարանի դիրքորոշմանը»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ ապացույցների ծավալին պաշտպանական կողմը ծանոթ չէ:

«Հաշվի առնելով տվյալ գործի հանդեպ ագրեսիվ վերաբերմունքը՝ վստահ ենք, որ նորմալ ապացույցներ էլ չունեն: Բառացիորեն ժամեր առաջ ինձ մի տեսագրություն են ուղարկել, որտեղ երևում է, թե ինչպես է Գորիսի մի քաղաքացու, որը բացարձակ կապ չունի իրավապահ մարմինների հետ, հանձնարարվում երկու այլ քաղաքացիների՝ որպես օգնություն ստացողների ուղղորդել Երևան քաղաք՝ համապատասխան բովանդակության ցուցմունք տալու»,- փաստեց Ասլանյանը:

Հիշեցնենք, որ երեկ գյուղապետը ձերբակալվել էր: Հատուկ քննչական ծառայությունը վերջինիս մեղադանք է ներկայացրել Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին համաքաղաքացիներին հարկադրաբար մասնակցելու, վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաև Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թ. մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու համար:

Նրա խոսքով՝ Լուսինե Ավետյանը չի ընդունում մեղքը և նշել է, որ ցանկանում է ցուցմունք տալ պաշտպանի ներկայությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից