Ավելին 5 տարի առաջ - 19:18 05-07-2021

Գիտնականները նշել են նիհարելու համար նախատեսված այն հավելումը, որը չի կարելի օգտագործել ճարպակալման դեպքում

Տրիպտոֆան կենսաբանական ակտիվ հավելանյութի օգտագործման պատճառով ճարպակալում ունեցող մարդկանց մոտ կարող են առողջական խնդիրներ ծագել։

Կենսաբանական ակտիվ այս հավելումը մեծ պահանջարկ ունի նիհարելու գործընթացը պարզեցնելու իր հատկության շնորհիվ: Այնուամենայնիվ, գիտնականների փորձը մկների վրա ցույց է տվել, որ տրիպտոֆանն ավելացնում է տագնապը և վատթարացնում է մարսողությանը ճարպակալման հակում ունեցող կրծողների մոտ:

«Տրիպտոֆանը սովորաբար նպաստում է հանգստի և հագեցածության զգացողությունը: Բայց գենետիկորեն գեր մկների մոտ այն ավելի շատ անբարենպաստ ազդեցություն է ունեցել՝ հանգեցնելով լյարդի ճարպակալման և տագնապի ավելացմանը: Այս հավելումը ստացած կենդանիները սկսել են թաքնվել իրենց բներում և ավելի շատ ժամանակ են անցկացրել այնտեղ, քան մյուս խմբերի կրծողները», - պատմել է հետազոտության ղեկավար Իվան Գմոշինսկին:

Տրիպտոֆանը ամինաթթու է և որոշ քանակությամբ հանդիպում է ոչ յուղոտ մսի, լոբազգիների, ձվի և որոշ սերմերի մեջ: Բայց կենսաբանական ակտիվ հավելումների բաղադրության մեջ այն ավելի շատ է: Մասնագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել այս նյութի նկատմամբ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան