Ներքին
Միտք
2 րոպե առաջ
Ներքին
Միտք
7 րոպե առաջ
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, փոխանցում է Reuters-ը:
«Ես խոսնակին խնդրել եմ ազատել ինձ վարչապետի պաշտոնից: Խոսնակը փորձում է ձևավորել նոր կառավարություն»,- ասել է նա:
Այսպիսով, խորհրդարանի խոսնակը այժմ կզբաղվի նոր վարչապետի փնտրտուքով:
Նախորդ շաբաթ Լյովենին անվստահություն են հայտնել. նրան աջակցել է 349 պատգամավորներից 181-ը: Քվեարկության հարցը նախաձեռնել է «Շվեդիայի դեմոկրատներ» պոպուլիստական կուսակցությունը: