Արտաքին 5 տարի առաջ - 14:13 27-06-2021

Թրամփը խոսել է Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշակի փուլում կառուցողական հարաբերություններ է զարգացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած «Հյուսիսային հոսք 2» -ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Օհայոյի Վելինգտոն քաղաքում տեղի ունեցած ցույցին՝ ելույթի ժամանակ:

«Ես կանգնեցրել եմ այս գազատարը, պատժամիջոցներ կիրառել: Եվ ես լավ հարաբերություններ ունեի Պուտինի հետ», - ասել է Թրամփը իր ելույթի ժամանակ:

«Հյուսիսային հոսք 2»-ը երկգիծ գազատար է: Դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 1,2 հազար կմ է: Դրանք ձգվում են Ուստ-Լուգա նավահանգստից (Լենինգրադի մարզ) դեպի գերմանական Գրայֆսվալդ: Գազատարի ընդհանուր հզորությունը կազմում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ: ԱՄՆ-ն դեմ է այս նախագծին՝ խթանելով իր հեղուկացված բնական գազի իրացումը Եվրամիությունում: Բացի այդ, նախագիծն ունի այլ հակառակորդ երկրներ ևս, այդ թվում ՝ Ուկրաինան:

Հանրահավաքը, որի ժամանակ ելույթ է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, առաջինն է Սպիտակ տնից նրա հեռանալուց ի վեր:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մի շարք արտաքին տերություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, նվաստացնում են ԱՄՆ-ին ներկայիս պետության ղեկավար Ջո Բայդենի օրոք:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը