Երևան +30°
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 22:10 12-03-2021

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՍՄՈՒՍԸ ԽՈՍԵԼ Է ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍՆՈՒ՝ ԳԱՐԻԿ ԽԱՌԼԱՄՈՎԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ՆԱ ՇԱՏ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է ԻՆՁՆԻՑ»

Քրիստինա Ասմուսը և Գարիկ խառլամովը բաժանվել են անցյալ տարի, և յուրաքանչյուրը ընտրել է կյանքի իր ճանապարհը: Այնուամենայնիվ Քրիստինա Ասմուսը որոշել է կիսվել նախկին ամուսնու հետ ներկայիս հարաբերությունների մասին և անկեղծորեն պատասխանել հետևորդների հարցերին Ինստագրամում:

«Ամեն ինչ բարդ է... Նա շատ վիրավորված է ինձնից»,- գրել է նա մեկնաբանություններում:

Ամուսնալոծությունից հետո նախկին ամուսինները դաստիարակում են իրենց յոթամյա դստերը միասին: Աղջիկը ապրում է մոր հետ, բայց բավականին շատ ժամանակ է անցկացնում հոր հետ նույնպես:

Ասմուսը ինստագրամում խոստովանել է նաև, որ ավելի շատ երեխաներ կցանկանար.

«Հիմա աղջիկս է իմ միակ երջանկությունը, և ես շատ երեխաներ եմ ցանկանում»,- ասել է նա:

Ըստ Ասմուսի՝ ամուսնալուծությունը եղել է իր նախաձեռնությամբ: Նրանց բաժանման ամենատարածված վարկածներից է «Տեքստ» ֆիլմում Ասմուսի նկարահանվելը բաց տեսարանում: Սակայն Ասմուսը հերքել է այդ լուրերը և հայտնել է, որ ամուսնալուծության հայտ է ներկայացրել նախքան «սենսացիոն» տեսարանի նկարահանումը: