Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 47 րոպե առաջ - 10:25 24-09-2026

ՌԴ-ն որոշել է «վա-բանկ» գնալ. դատավորները զգուշանում են. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սուրեն Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից։ Նա իր ենթակա բարձրաստիճան զինվորականներին խնդրել է հնարավորինս զգոն լինել՝ չնայած իր պաշտոնանկության հարցը դուրս եկավ օրակարգից, սակայն իր նկատմամբ կա դժգոհություն, եւ ինքը ոմանց թիրախում է։

Ասել է, որ թիմից շատերը դավաճանել են հեղափոխական արժեքներին եւ զբաղված են սեփական բարեկեցությամբ, իսկ ինքը պատերազմից հետո ծանր բեռ է վերցրել իր վրա, ու փոխանակ դա հավուր պատշաճի գնահատվի, մի բան էլ խոշորացույցով իր աշխատանքին են հետեւում եւ հարմար պահի իրեն «ժերտվա կտան»` հանուն Փաշինյանի ռեյտինգի»:
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել, որ իրենց աշխատասենյակներում կարող է ներքին ու արտաքին դիտարկում իրականացվել, իսկ դատարանների շենքերի հարակից տարածքները՝ տեսանկարահանվել։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակն այն աստիճանի է հասել, որ որոշ դատավորներ միմյանց հետ զգայուն հարցեր քննարկելիս անձնական հեռախոսները թողնում են աշխատասենյակում, հեռանում դատարանի տարածքից և միայն դրանից հետո զրուցում։ Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորներից ոմանք դատարանի շենքում սահմանափակել են անգամ մտերիմների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցությունները՝ մտավախություն ունենալով, որ դրանք էլ կարող են գաղտնալսվել։
--

«Փաստ» թերթը գրում է. «Թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումների ֆոնին տեղեկատվական և վերլուծական կենտրոնները պետք է առաջնահերթորեն կենտրոնացած լինեին ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված առողջ ու կառուցողական հրապարակումների վրա։ Սակայն թերթի և փորձագիտական համայնքի դիտարկումները ցույց են տալիս, որ տեղեկատվական դաշտում արձանագրվել է բոլորովին այլ պատկեր։

Միևնույն ժամանակ, հանրությանն ակտիվորեն ներարկվում է «ռուսական սպառնալիքի» թեզը։ Իշխանական փորձագետներն ու իշխանամետ և արևմտամետ մեդիահարթակները համառորեն պնդում են, թե Մոսկվան իբր ձգտում է սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը և պատմականորեն մեր երկրին նայել է զուտ գործիքի աչքերով։ Հռետորաբանությունն այնքան է սրվել, որ տպավորություն է ստեղծվում, թե փորձ է արվում ամբողջությամբ վերանայել երկու երկրների պատմական հարաբերությունները»։
--

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի մայիսի 1-ից։ Սակայն նրա համայնքային պաշտոնավարման պատմությունը սկսվել է ավելի վաղ։ 1996 թվականին նա ընտրվել է Կողես համայնքի ղեկավար, ապա 1999, 2002, 2005, 2008, 2012 և 2016 թվականներին վերընտրվել է այդ պաշտոնում։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ներսիսյանն ընտրվել է Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններում նա օրենքի ուժով վերընտրվել է Լոռի Բերդ համայնքի ղեկավար։ Արայիկ Ներսիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
--

«Իրավունք» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Փաշինյանի մանրադիտակի տակ են հայտնվել մի շարք ՔՊ-ական համայնքապետներ:

«Գլուխ գովալով չի, գալու եմ անձամբ ստուգեմ Ձեր արած-չարածները: Աստված չտա՝ մեկդ աչքիս ալա-բուլա երեւա»,-ասում են՝ քաղաքական ժողովի ժամանակ զգուշացրել է Փաշինյանը ինչպես համայնքապետներին, այնպես էլ` մարզպետներին»։
--

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես հատում են անդառնալիության կետը: Թերթի ռուսաստանյան աղբյուրները հայտնում են, որ ոչ թե գազի գնի թանկացում է լինելու Հայաստանի համար, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին: Արդեն իսկ հայտարարվել է, որ պլանային նորոգում է ընթանում, եւ այս պահին գազապաստարաններում կուտակված գազն են ՀՀ սպառողներին մատակարարում, իսկ նոյեմբերի 1-ին ինչ-որ խոշոր «վթար» կամ ֆորսմաժոր կլինի, որի արդյունքում գազամատակարարումը չի վերականգնվի:

Թերթի աղբյուրն ասում է՝ որպեսզի նման սցենար չզարգանա, Նիկոլ Փաշինյանի առաջ 4 պահանջ են դրել: Մեկը վերաբերում է 102-րդ ռուսական ռազմաբազային»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը