Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 19:54 24-06-2021

ՀԱՀ-ում երկու եղբայր են անհետացել 3,6 միլիարդ դոլարի բիթքոյններով

Հարավային Աֆրիկայում, կրիպտոարժույթի ներդրումային Afrikrypt հարթակի երկու հիմնադիրներն անհետացել են օգտատերերի միջոցների հետ միասին՝ 69 հազար բիթքոյնով, որի արժեքը 3,6 միլիարդ դոլար է կազմում: Սա կարող է լինել կրիպտոարժույթի ամենամեծ խարդախությունն աշխարհում, գրում է Bloomberg- ը:

Հաղորդվում է, որ ապրիլին Africrypt-ի գլխավոր տնօրեն Ամիր Քաջին, եղբայրներից ավագը, հաճախորդներին տեղեկացրել էր, որ ընկերությունը հակերական հարձակման է ենթարկվել: Նա խնդրել էր նրանց դեպքի մասին չհաղորդել փաստաբաններին և իշխանություններին, քանի որ դա կդանդաղեցնի բացակայող միջոցների վերադարձման գործընթացը:

Միևնույն ժամանակ, որոշ ներդրողներ թերահավատորեն են տրամադրված եղել և օգտվել են «Hanekom Attorneys» փաստաբանական գրասենյակի ծառայություններից:

Hanekom Attorneys –ում հայտարարել են, որ Africrypt-ի աշխատակիցները կորցրել են ծրագրային ապահովման հարթակ մուտք գործելու հնարավորությունը ենթադրյալ «գրոհից» 7 օր առաջ

Ընկերությանը չի հաջողվել պարզել եղբայրների գտնվելու վայրը: Նրանք միայն պարզել են, որ բիթքոյնները դուրս են բերվել Հարավային Աֆրիկայում Africrypt-ի հաշիվներից, ինչից հետո դրանց հետքը կորել է։ Գործի հետաքննությամբ զբաղվում է Հարավաֆրիկյան ոստիկանության էլիտար ստորաբաժանումը: Գործակալությունը նշում է, որ մեկ այլ ընկերություն սկսել է Africrypt-ի լուծարման գործընթացը:

Ամիր Քաջին Africrypt-ը գործարկել է 2019 թվականին՝ իր 20-ամյա եղբոր՝ Ռաիսի հետ: Ապրիլին, կրիպտոարժույթի արժեքի գագաթնակետին, կորած բիթքոյնները գնահատվում էին ավելի քան 4 միլիարդ դոլար: