Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:13 31-08-2021

Գիտնականները ՀԱՀ-ում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) գիտնականները հայտնել են, որ երկրում շրջանառվում է կորոնավիրուսի նոր տեսակ, որն ունի մուտացիայի ավելի բարձր աստիճան: Այս մասին հայտնում է Eyewitness (EWN) պորտալը:

Հարավաֆրիկյան Հանրապետության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետներն այս շտամն անվանել են C.1.2, այն առաջին անգամ գրանցվել է 2021 թ. մայիսին: Երկրի առողջապահության նախարարությունն արդեն նախազգուշացրել է ԱՀԿ-ին կորոնավիրուսի նոր մուտացիայի մասին:

C.1.2-ը 2021 թ. հունվարին ՀԱՀ-ում հայտնաբերված C.1 շտամի մուտացիա է: Ըստ գիտնականների՝ նոր շտամը կարող է ունենալ բարձր ագրեսիվություն և պատվաստանյութերի նկատմամբ կայունություն:

C.1.2 շտամով վարակման դեպքեր արդեն գրանցվել են Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Չինաստանում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում և Մավրիկիոսում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել