Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:46 13-07-2021

ՀԱՀ-ում անկարգությունների արդյունքում 32 մարդ է զոհվել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերջին չորս օրվա ընթացքում անկարգությունների արդյունքում զոհվել է առնվազն 32 մարդ: Այդ մասին հայտնում է DW-ն:

Անկարգությունները բռնկվել են պետության նախկին ղեկավար Ջեյքոբ Զումայի բանտարկության դեմ բողոքի ցույցերի ընթացքում: Երեքշաբթի օրը անկարգությունները շարունակվել են Քուազուլու-Նատալ և Գաուտենգ նահանգներում:

Քուազուլու-Նատալի վարչական կենտրոնում՝ Պիետերմարիցբուրգ քաղաքում, այրվել է առևտրի կենտրոնը: Յոհանեսբուրգի Ալեքսանդրա արվարձանում կողոպտիչները ներխուժել են տեղական ռադիոկայանի ստուդիա, ջարդել այն և տարել ամբողջ տեխնիկան:

Հուլիսի 8-ին պետության բանտարկված նախկին ղեկավարի կողմնակիցները սկսել են փակել Քուազուլու-Նատալ նահանգի գլխավոր ճանապարհները: Նրանք հայտարարել են «Ազատություն Զումային» քարոզարշավի մեկնարկի մասին, որպեսզի ապահովեն նրա վաղաժամկետ ազատումը:

Ցույցերը վերաճել են խոշոր անկարգությունների: Անցյալ շաբաթ օրվանից դրանք տարածվել են Գաութենգ նահանգում:

Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամապոսան հուլիսի 12-ի երեկոյան ուղերձ է հղել ժողովրդին և հրամայել բանակային ստորաբաժանումներին հասնել Կուազուլու-Նատալ և Գաուտենգ անկարգությունների էպիկենտրոնները և օգնություն ցուցաբերել ոստիկանությանը:

Ֆոտոշարք