Առնվազն վեց մարդ է զոհվել Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից հարավ գտնվող թեթև ինքնաթիռի վթարի արդյունքում: Այս մասին հայտնում է AFP-ն:
Նշվում է, որ ինքնաթիռում վեց մարդ է եղել, բոլորը մահացել են: Նախնական տվյալներով՝ նրանց թվում կան հարևան Դոմինիկյան Հանրապետության երկու քաղաքացիներ: Իշխանությունները պարզում են միջադեպի պատճառները: