Ներքին 4 տարի առաջ - 22:33 23-06-2021

Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում․ ԱԻՆ

Հունիսի 23-ին՝ ժամը 19։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական տարածքում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 5 հա բուսածածկ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։58-ին։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ