Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:50 01-03-2022

Կլիչկոն դիմել է կիևցիներին՝ հեռուստաաշտարակի գնդակոծությունից հետո


Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով մնալ տանը։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 1-ին, հաղորդում է Կիևի քաղաքային պետական ​​վարչության Telegram ալիքը։
Կլիչկոն հիշեցրել է հեռուստաաշտարակի գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում հինգ զոհերի մասին։ Այդ կապակցությամբ քաղաքապետը կիևցիներին հորդորել է հոգ տանել սեփական անվտանգության մասին։
«Բոլոր կիևցիներին կոչ եմ անում չքայլել և մեքենա չվարել փողոցներով: Եղեք հնարավորինս զգույշ: Ավելի լավ է այս գիշերն անցկացնեք ապաստարաններում»,- ընդգծել է Կլիչկոն։
Քաղաքապետը հիշեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, ոստիկանությունը, մյուս իրավապահները և տարածքային պաշտպանությունը պաշտպանում են Կիևը։ Նա խնդրել է դիմացկունություն ցուցաբերել, որպեսզի թշնամին չկարողանա վախեցնել ու բարոյալքել ուկրաինացիներին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից