Ներքին 5 տարի առաջ - 15:51 22-06-2021

Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել արտախորհրդարանական ուժերի հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրել է, որ այսօրվանից քաղաքական խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն:

ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Հայտնի է, որ քաղաքական գործիչները քննարկել են հետընտրական զարգացումները:

Նորայր Նորիկյանի խոսքով՝ ժամանակն է անցնել պատասխանատու աշխատանքի, որի միջոցով պետք է բարելավվի հանրային կյանքը:

Իր հերթին, Արամ Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում «բավական արդյունավետ» է որակել վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումը: Նրա խոսքով՝ անկախ արտահերթ ընտրությանն ստացած քվեից, պատրաստ են համագործակցության:

«Ուս ուսի տված կարող ենք երկիրը հանել այս իրավիճակից, որովհետև, ընդհանուր առմամբ, պատերազմն ավարտված չէ, և պետք է համագործակցել»,- ասել է Արամ Սարգսյանը:

Լևոն Շիրինյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը ինքը ներկայացրել է պետության զարգացման մասին իր և իր կուսակցության հեռանկարները: Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը պատրաստ է ուժերի ներածին չափով աջակցել Կառավարությանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում