Արտաքին 4 տարի առաջ - 22:05 18-06-2021

Քաղաքացիական պատերազմի սպառնալիք Լիբանանում

Լիբանանի քաղաքացիները կրկին գործադուլ են անում՝ բողոքելով տնտեսական ծանր վիճակի և իշխող էլիտաների՝ գրեթե մեկ տարի կառավարություն կազմելու անկարողության դեմ: Կառավարությունը հրաժարական տվեց դեռ անցյալ տարվա օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը մեծ հարված հասցրեց տնտեսությանը: Լիբանանում իրավիճակն այնքան ծանր է, որ Համաշխարհային բանկը մտահոգություն է հայտնել լիբանանյան բանակի գործառնական կարողությունների վերաբերյալ: Նույն մտահոգություններն ունի Ֆրանսիան, որը ստանձնել է երկրում իրականացվող բարեփոխումների վերահսկողությունը: Այժմ Փարիզը ամբողջ աշխարհում միջոցներ է հավաքում լիբանանցի զինվորականների համար: Լիբանանում տնտեսական ճգնաժամը հավանաբար կհայտնվի տասնիններորդ դարի կեսերից ի վեր աշխարհի երեք վատագույն ճգնաժամերի շարքում, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Կյանքը երկրում, որը ժամանակին կոչվում էր «Մերձավոր Արևելքի Շվեյցարիա», աղետալի է դարձել 2020 թվականի աշնանից ՝ մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով, որը ոչնչացրեց քաղաքի կեսը և լիբանանյան տնտեսությունը:

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
11:06 38-ամյա վարորդը, ոչ սթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
18:52 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը նույն վայրո՞ւմ են հանգստանում. համացանցը քննարկում է զույգի վերամիավորումը
13:26 Այսօր ուժեղ պտտահողմ է գրանցվել Վարդենիսում և Մարտունիում