Արտաքին 6 ամիս առաջ - 19:05 11-03-2026

Լիբանանում պատերազմի պատճառով տեղահանվել է 780 հազար մարդ

Լիբանանի սոցիալական հարցերով նախարարը Հանին աս-Սայիդը մարտի 11-ի առավոտյան նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Իսրայելի հարձակման սկզբից ի վեր մոտ 780000 մարդ գրանցվել է որպես տեղահանված։ Դրանցից 120000-ը բնակվում է ապաստարաններում։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Նախարարի խոսքով՝ նախագահ Աունի հետ հանդիպմանը քննարկել են արագ արձագանքման մարտահրավերները և տեղահանվածներին աջակցելու համար երկրին տրամադրվող մարդասիրական օգնությանն առնչվող հարցեր։

Նախարարը հավելել է, որ մարտի 10-ին Լիբանան է հասել Եվրամիության մարդասիրական օգնության ինքնաթիռը։ Օգնությունը կբաշխվի ապաստարաններում։

Ֆրանսիան ևս պաշտոնապես հայտարարել է Լիբանանին 60 տոննա մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Մարտի սկզբից Լիբանանի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ մարտի 11-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից Լիբանանի տարածքում իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 14 լիբանանցի, ևս 26-ը վիրավորվել են։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը